Անցնել բովանդակությանը

«Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն»

«Շարականներ» ժողովածու

Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն Յապականացու կենցաղըս ծախեցի, Այլ առ քեզ միայն պաղատիմ, Բարերար փըրկի՛չ, Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս։ Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի Եւ եղէ անբարունակ որթ, Այլ առ քեզ միայն պաղատիմ, Բարերար փըրկի՛չ, Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս։ Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի Պըտղակորոյս՝ որպէս ձիթենի, Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի՛չ, Խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս։

Ստեղծագործության մասին

Մեսրոպ Մաշտոցի «Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն» շարականը («Շարականներ» ժողովածուից) հոգևորի և աղոթքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 5-5-4 տողանոց տներով։

Ժանր Շարական
Գրության թվական
Ժողովածու Շարականներ
Տողերի թիվ 14