Անցնել բովանդակությանը

«Հայր բազումողորմ»

«Շարականներ» ժողովածու

Հայր բազումողորմ, խոստովանիմ առ քեզ, որպէս զանառակ որդին, Թող ինձ զմեղս իմ եւ ողորմեա։ Տէր, որ գթացար ի կինն քանանացի, Գթա եւ յիս՝ ի մեղաւորս, եւ ողորմեա։ Տէր, որ դարձուցեր զմաքսաւորն ի գիտութիւն ճշմարտութեան, Դարձո եւ զիս՝ զմոլորեալս, եւ ողորմեա։ Աստուած բազումողորմ, խնայեա յարարածս քո, Հայր ամենակալ, եւ ողորմեա։ Արեգակն արդարութեան, ծագեա ի հոգիս մեր Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա։ Տուր մեզ, Տէր, զխաղաղութիւն եւ փրկեա ի նեղչաց մերոց, Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Շարական
Գրության թվական
Ժողովածու Շարականներ
Տողերի թիվ 12