«Երնեկ թիթեռ ես լինեի...»
1899
Երնեկ թիթեռ ես լինեի,
Անհոգ թիթեռ գարունքի,
Ոչ ցավն ու վիշտն իմանայի,
Ոչ անջատումն այս կյանքի։
Բայց հեք թիթեռ— ողջ օրն ահա
Ման է գալիս եղկելին,
Ոչ մի ծանոթ թըփի վըրա
Էլ չի գտնում ընկերին։
1899
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Երնեկ թիթեռ ես լինեի...» բանաստեղծությունը (1899) գարնան և տխրության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։