Անցնել բովանդակությանը

Երկար գիշերներ

1897

Տանջվում եմ անքուն գիշերն անկողնում, Տանջվում հուսահատ, վաստակած, տըկար, Եվ մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում, Եվ գիշերը մո՜ւթ, գիշերը երկար։ Ա՜խ, մի ժամանակ, և դեռ նոր էր այն, Մայրական գիրկ էր աշխարքն ինձ համար, Հըրճվանքը սըրտիս չէր թըվում ունայն, Ոչ գիշերն այսպես տաղտկալի, երկար։ Էհ, անցա՜վ, գնա՜ց. և՛ ցընորք, և՛ սեր, Ե՛վ ույժ, և՛ եռանդ— կորավ՝ ինչ որ կար, Եկան սև օրեր ու ծանըր հոգսեր Ու դարձրին այսպես գիշերը երկար։ Տանջվում եմ անքուն այժըմ անկողնում, Եվ հուսակըտուր, հոգնած, ուժասպառ Նայում եմ, նայո՜ւմ, դեռ չի լուսանում. Ա՜խ, այս գիշերներն ինչքա՜ն են երկար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16