Անցնել բովանդակությանը

«Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...»

1890

Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ, Թե ինչպես էր նա արտասուք թափում, Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից, Անձնուրաց սիրույս էլ չէր հավատում։ Ոհ, մի՛ հեշտացնեք՝ այդ խոսքեր են լոկ Եվ չեն դարձնելու կորուստս անգին, Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք Բախտը չի մատնել սիրո վտանգին։ Մի՛ հիշեցնեք, մի՛, թե ինչպես դաժան Մարդիկ մեզ այսպես ջոկեցին հավետ, Թե ոնց եմ ապրում նըրանից բաժան, Իմ նոր սիրուհու— իմ լուռ վշտի հետ։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...» բանաստեղծությունը (1890) տխրության և հոգևորի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12