Ծով է իմ վիշտն, անափ…
1917
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով։
1917, Փետրվարի 9
1917
1917, Փետրվարի 9
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ծով է իմ վիշտն, անափ…» քառյակ բանաստեղծությունը (1917) սիրո և տխրության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։