Անցնել բովանդակությանը

Քուն թե արթուն՝ օրիս շատը…

1919

Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ, Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ. Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին, Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։

1919, Դեկտեմբերի 6

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Քուն թե արթուն՝ օրիս շատը…» քառյակ բանաստեղծությունը (1919) երազի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4