Անցնել բովանդակությանը

Նա նստած էր...

1893

Նա նստած էր դաշնամուրի առաջին, Որպես երգի մի վշտացած դիցուհի, Եվ, նըվագի հնչյուններով տըխրագին, Այնքան ազդու պատմում էր վիշտն յուր սրտի, Որ թվում էր այն հիացման ժամին ինձ, Թե արցունքն էր հոսում տըխուր աչքերից…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Նա նստած էր...» բանաստեղծությունը (1893) տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 6