Անցնել բովանդակությանը

Մարգարե

1890

Երբ որ վեհության կնիքը ճակատին Եվ ճշմարտության սուրբ պատգամներով Նա հայտնվեցավ մոլար աշխարքին Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով, Նրա աստվածային ձայնից սարսափած Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին, Իրանց սեղանից վեր կացան հարբած, Մոլեգնության մեջ աղաղակեցին. — Ո՞վ ես դուն, արի՛, այս մեր հանցավոր Ուրախությանը մասնակից եղիր, Կամ թո՛ղ վայելենք մեր կյանքն անցավոր, Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր։ Սակայն անվհատ նա հառաջ գնաց Անուշադիր յուր անձի վնասին, Մոլորությունը ներելով մարդկանց՝ Հոգ տարավ նրանց փրկության մասին։ Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին Մոտեցավ կորստյան փոսի եզերքին, Ապերախտ ձեռքով ամբոխը խավար Զարկեց, խորտակեց ջահը փրկարար։ Ժամանակ անցավ. թշվառ ամբոխին Արդեն փորձանքը վրա էր հասած, Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին.— «Նա մարգարե էր, նա իրավ ասաց»։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24