Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես
1917
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը՝ լավ եմ տեսել ես։
1917, Դեկտեմբերի 24
1917
1917, Դեկտեմբերի 24
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես» քառյակ բանաստեղծությունը (1917) տխրության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։