Անցնել բովանդակությանը

«Հուսահատությունը տիրել է կյանքին...»

1891

Հուսահատությունը տիրել է կյանքին. Մարդիկ տխրությամբ տանջվում են ահա, Իսկ ոգևորողն այս ծանր ժամին Լռել է արդեն, և հիվանդ է նա։ Անզգա մարդիկ, ձեր կրծքից այդպես Ոգևորությունը շո՞ւտ է հեռանում. Ինչո՞ւ չեք հիշում այն մարդուն, որ ձեզ Ձեր տղմոտ կյանքից երկինք էր տանում. Քարասիրտ մարդիկ, այսօրվան համար Էլ ձեր աչքերում արցունքներ չըկա՞ն, Մի՞թե բոլորը քամել են իսպառ «Անբախտ Համլետը», «Խելագար արքան»… Այն արտասո՞ւքը, սե՞րը, հրճվա՞նքը… Մի՞թե ձեր սրտում բոլորը մեռան, Մի՞թե չեք սիրում բեմի պարծանքը, Օ՜, նա հիվանդ է, հիշեցեք նրան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16