«Հոսի՛ր արտասուքս անկեղծ տխրության...»
1893
Հոսի՛ր, արտասուքս անկեղծ տխրության,
Գարնան հորդահոս տարափի նման,
Որ ծաղկեցնում է ծարավ արտերը…
Հոսի՛ր այդպես հորդ, անկեղծ երգերով,
Եղբայրսիրության գթով ու սիրով,
Գուցե ծաղկեցնես խոպան սրտերը։
1893
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Հոսի՛ր արտասուքս անկեղծ տխրության...» բանաստեղծությունը (1893) գարնան և ծաղիկների մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 2 եռատող տների։