Անցնել բովանդակությանը

Երգերս

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Երգերս… նրանք Իմ աղջիկներն են։ Հասնում են թե չէ, Մարդու են գնում։ Տարած—ետ բերած Աղջիկներ չունեմ, Եվ փեսաներս Գոհ են ինձանից։ Դրա համար էլ Հարևաններս Ինձ նախանձում են, Եվ քիչ է մնում Վեր կենան մի օր— Գան ինձ ծեծելով Դուրս անեն տանից։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 15