Անցնել բովանդակությանը

Գանգատ

(Բան ի Ֆրիկ գրքոյն)

Աստուած արդար և յիրաւի, Եւ ողորմած յամենայնի. Հանդէս ունիմ բան մի վիճի, Թէ դու լսես քո ծառայի։ Այս է զարմանք հիանալի, Որ կու լինի վերայ երկրի. Եւ հիացումն ազգի-ազգի, Զոր տեսանեմք ի յաշխարհի։ Գէմ մէկ Ադամ էր դրախտին, Եւ մէկն Եւայ իւր նմանին, Եւ մէկ բարբառ համազգային, Մինչև կերեալ պտղոյ ծառին։ Ա՛րդ այս բանս է հիանալի, Եւ առաւել զարմանալի. Թէ մէկ Ադամ և յԵւայէ Որքան ազգեր ծնան յերկրի։ Ուրիշ լեզու ամէն մէկի, Որ մէկ մէկի ո՛չ հաւանի. Որ մէկն է Հայ, մէկն Վրացի, Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի։ Մէկն է Ճըհուդ, Եբրայեցի, Եւ մինն է Արաբ Հագարացի, Մէկն է Ալան Արևորդի, Մինն է Թովիչ և Ափխազի։ Մէկն է Քուրդ Քանանացի, Մինն է Թաթար Թորգոմացի. Մինն է Մուղալ Խըթայեցի, Մինն Ջալաթա Սըմըրղընդի։ Մինն Ֆռանգ Լատինացի, Մէկն է Վենետ և Ջենեցի. Մէկն Հոռոմվմ է Յունացի, Եւ միւսն Ուռուս և Հոնացի։ Մինն է Դաղմատ Սպանիացի, Ծընունդ սրբոյ աւազանի. Հաւատացեալ հայր և յորդի, Ի երկրպագու քո սուրբ խաչի։ Եւ դաւանող սրբոյ կուսին, Մարիամու աստուածածնին. Խոստովանող երրեակ և մի, Հայր և որդի և սուրբ հոգի։ Այլ կամք ի ձեռս անօրինի, Որք կու վարեն անկին գերի. Որքան քակեն եկեղեցի, Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի։ Քանի՞ կանայս առնեն այրի, Եւ որքա՞ն որբ քրիստոնէի. Որքա՞ն արիւն հեղան երկրի, Քանի՞ առնեն բան խոտելի։ Որքան տանջեն զմեզ յաշխարհի, Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի. Եւ դո՛ւ ներես յամենայնի, Ի անտես առնես զմեզ ի վըշտի։ Տէ՛ր, ո՛չ խնդրես վրէժ յայտնի, Ո՛չ ցուցանես ակն ամենի. Գիտե՞ս, մարմին ենք մսեղի, Գեմ արձան չեմք ինչ պղընձի։ Եղէգն չեմք, կամ խոտ վայրի, Որ խանձ արկեալ ես կըրակի. Քան զանդաստան փըշաբերի, Կամ մացառաց ինչ պըրակի։ Որ բարկացար Հայոց ազգի, Որպես Հրէիցն Իսրայէլի. Զինչ բարկութիւն ի քէն թափի, Ի վերայ մեր նա գայ կուտի։ Արդ եթէ չենք ինչ պիտանի, Եւ կամ չունինք գործ ինչ բարի, Կամ քո սրտիդ եմք ատելի, Որ չարչարաք ըստ հրամանի։ Նա դու ջընջէ զմեզ մէկ հետի, Որ քո բարի սիրտդ հանգչի. Թէ այս կամօքդ քո լինի, Ամենակալ աստուած բարի։ Նա մեք տանեմք, որչափ պիտի, Եւ համբերեմք ամենայնի. Այլ որ վատուժն է թո՛ղ կորի, Եւ զոր կամիս թո՛ղ այն լինի։ Այս ամենայն թող գայ անցնի, Զոր ասացի վասն իմ ազգի. Եւ ա՞յս էր բան քո հրամանի, Արդար, իրաւ դատաւորի։ Որ մէկն ապրի տասն տարի, Մէկն հարիւր այլ աւելի, Մէկն ո՛չ ի տասն հասանի, Երկու-երեք ամսոց մեռնի։ Մէկինն մէկ որդի լինի, Այնօր այնժամ նա մեռանի. Մէկն այլ ունի շատ մի որդի, Անտի ոչ մաղ մի չպակասի։ Այն որ ծառայն է շատ ապրի, Հարիւր տարւոյ ձեռն յերկարի. Երեսնամեայ մանուկն անկնի, Ի հողի մէջն թաւալի։ Այն որ աղջիկն է մեռանի, Ատամնաթափ պառաւն ապրի. Ով կեանք ուզէ կեանքն կարճի, Որ շատ ապրի իսկի չթուի։ Ապա այս է՞ր որ կու լինի, Եւ թէ յումէ՞ կայ և յայտնի, Որ մէկն ունի բազում որդի, Մէկն չունի բնաւ որդի։ Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի. Մէկին հագար ձի և ջորի, Մէկին ո՛չ ուլ մի, ո՛չ մաքի։ Մէկին հագար դեկան ոսկի, Մէկին ո՛չ փող մի պըղընձի. Մէկին հագար հատ մարգարտի, Մէկին ո՛չ ուլունկ մի ապիկի։ Մէկին հագար գառնով մաքի, Մէկին ո՛չ մէկ չորքոտանի. Մէկին բեհեզ և ձիրանի, Մէկին բրդէ շալ մի չանկնի։ Մէկին ատլաս և դըրմզի, Մէկին շապիկ մի չի՛ հասնի. Մէկին հարամըն յաջողի, Մէկին հալալն կորուսի։ Մէկն ի զըրկանացն հարըստի, Մէկն յիւրայնոցն աղքատասցի. Մէկն է ուժով զարմանալի, Մէկն է վախկոտ սարսափելի։ Մէկին ըռախտ և զըրրեհի, Ճոխով նստի ի պետաւ ձի. Մէկն բոպիկ և անվարտի, Հետևակին առաջ փախչի։ Նա բարկութեամբ ի հետ հասնի, Զվիզն կըտրէ և չողորմի. Զկին և ըզտղայքն առնու գերի, Եւ հանց տանի, որ այլ չթափի։ Իշխան դըրեր ես մէկ մէկի, Քան զքանասար գայլ ոչխարի. Կամ զերդ վազան նապաստակի, Կամ քաջ առիւծ ամէն հօտի։ Զայս հարցանէր տէրն ամէնի, Որ մեծ ու փոքրն ճանաչի. Եւ բախտաւորն յայտնի լինի, Եւ անբախտին սիրան պատռի։ Զդօլուաթն, ասա, թէ ո՞ւր լինի, Եւ բախտաւորն ո՞ւր գտանի. Որ ի շուրջ գամ տասն տարի, Եթէ կաթիլմ՝ ինձ հանդիպի։ Զի թէ թագաւոր է ի թախթի, Կամ քահանայ է ի բեմբի, Եւ կամ իշխան է արքունի, Կամ որդի մեծ թագաւորի։ Եւ նա դոլուաթ և բախտ չունի, Եւ ո՛չ շնորհ խօսից կարգի. Նա թո՛ղ հեղեղն զնա տանի, Քարէ կարկուտն այլ աւելի։ Անբախտն գայ ամօթալի, Հեզ և հանդարդ, առաքինի. Գայ և կանգնի յետին տեղի, Անշուք, անշնորհք և անյարգի։ Բախտաւորն գայ ճօճկտալի, Գայ և նստի յաւագ բարձի. Լուծն ի փորին թէ շուրջ անցնի, Ո՛չ ալելու մի չի դիպնի։ Բայց վասն մէկ աւուր տօնի, Որ թէ գատիկ այլ տօն լինի, Նա խաչհամոյրն իւր շատ անկնի, Մօրթ և եղի և զադանի։ Անբախտն ճորտ է աւագի, Եւ անյաջող զերդ զգերի. Քան զմոմն յառջևն ի վառ լինի, Եւ ծառայէ քան զՔրիստոսի։ Ծառայելոցն գեմ չհաւանի, Եւ ո՛չ անուշ առ նա խօսի. Միշտ ի յերես գանբախան ունի, Յոյժ անհանագիստ և անհարկի։ Եւ բախտաւորն մեծարի, Բազում հարկիք նա ընդունի. Ո՛ր թէ կոյր է, միականի, Կամ խեղ և ծուռ, միոտանի։ Եւ զինչ այիպ առ նա լինի, Ամենևին այն չերևի. Այլ յամենից նա մեծարի, Եւ իւր հարկիքըն շատ լինի։ Ամէն ի բախտն գայ, կուտի, Թէ աստուծոյ տուեալ լինի. Մէկն իւր կերպիւն է գովելի, Աղուոր տեսակ ճանաչելի։ Լեզուն բարի, քաղցրիկ խօսի, Երբ մարդ լըսէ, նա հավանի. Նա է պատուած յամէն տեղի, Յամէն մարդոյ է գովելի։ Մէկն է ճեռօք աննմանի, Հասեալ ուսման և արհեստի. Հիմն արկանէ յատակ ծովի, Կամուրջ կապէ վերայ գետի։ Մէկն կերպիւն է տնազելի, Է ախտերես և աղտեղի. Մէկի ձեռուին է գերդ գոդի, Որ ո՛չ կարէ կուրդնել ջորի։ Մէկն է խիստ սև որպէս Հընդի, Պռկոշ, զազիր և գարշելի. Մէկն է չաղար, կապոյտ աչուի, Կարճահասակ և փանաքի։ Մէկն է ճնշող և անճոռնի, Կոպիտ, փալիր, երկայն աքուի. Մէկն նըման է հրեշտակի, Եւ շատ ունի նա գործ բարի։ Մէկն նըման է Յուդայի, Սպանող, դամազ, գործող չարի. Տեղի եղեալ սատանայի, Եւ բնակարան դիւաց դասի։ Ես քեզ մեղայ երկնաւորի, Տեառն աստուծոյ ահեղ մեծի. Քո դատաստանն է յիրաւի, Նեաթով կուտաս ամէն մէկի։ Տէր, քո կամացն է աշխարհս լի, Այսպէս լինել գոր ասացի. Քեզ օրհնութիւն ի մէնջ տացի, Ամենազոր տեառնդ Յիսուսի։

Բանաստեղծությունը հանդիպում է նաև առաջին տողով վերնագրված՝ «Աստուած արդար և յիրաւի»։ Համացանցում սովորաբար դրվում է միայն առաջին չորս տունը. այստեղ ամբողջական տեքստն է՝ 53 քառատուն։

Ստեղծագործության մասին

Ֆրիկի «Գանգատ» բանաստեղծությունը Աստծո և անարդարության մասին։

Ֆրիկի ամենահայտնի գործը և հայ սոցիալական քնարերգության սկիզբը՝ 53 քառատուն։ Բանաստեղծը Աստծուն դատի է կանչում. եթե բոլոր ազգերը սերում են մեկ Ադամից ու Եվայից, ինչո՞ւ են այդքան տարբեր, և ինչո՞ւ են հայերը անօրենի ձեռքում գերի։ Առաջին մասը ազգերի թվարկումն է ու մոնղոլական բռնության նկարագիրը, երկրորդը՝ շատ ավելի համարձակ. ինչո՞ւ է մեկն ապրում հարյուր տարի, մյուսը մեռնում մանուկ, մեկն ունի ձի ու մարգարիտ, մյուսը՝ ոչ մի ուլ։ «Բախտավորի» և «անբախտի» հակադրությունը դառնում է ամբողջ աշխարհակարգի դատաստան, և միայն վերջին տունն է վերադառնում օրհնությանը։

Ստեղծագործությունը պարունակում է 212 տող՝ բաժանված 53 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 212