Անցնել բովանդակությանը

«Տիկնի՛կ, գիտե՞ս, վաղը արդեն…»

Տիկնի՛կ, գիտե՞ս, վաղը արդեն Մանկապարտեզ չեմ գնալու։ Մեծացել եմ ու աշնան հետ Ես դպրոց եմ հաճախելու։ Պիտի այնտեղ ես սովորեմ Կարդալ, գրել ու գումարել։ Ուսուցիչներն ինձ կպատմեն Հետաքրքիր ու նոր բաներ։ Դպրոցում ես կսովորեմ Ու դասերը մտապահեմ, Շուտ տուն կգամ ու իրար հետ Դպրոց-դպրոց կխաղանք մենք։

Ստեղծագործության մասին

Վերոնիկա Բուռնուչյանի «Տիկնի՛կ, գիտե՞ս, վաղը արդեն…» բանաստեղծությունը Սեպտեմբերի 1-ի և դպրոցի մասին։

Մանկապարտեզից դպրոց անցնող երեխան լուրը հայտնում է իր տիկնիկին՝ վաղը մանկապարտեզ չի գնալու։ Թվարկվում է այն, ինչ սովորելու է՝ կարդալ, գրել, գումարել, իսկ վերջին տողը վերադարձնում է խաղին՝ տուն գալուց հետո տիկնիկի հետ «դպրոց-դպրոց» են խաղալու։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12