Մայրիկս
Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում։
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ։
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ։
Մի արև կա, մի՛ երկինք,
Մի սիրտ կա ու մի՛ լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին։