Անցնել բովանդակությանը

Վանեցոց Հայր-մերը

1876

Հա՛յր մեր երկնավոր, սուրբ լա1 քու անուն. Հային երկրավոր տո՛ւր արքայություն. Ամեն բանի մեջ քու կամքը թո՛ղ լա, Միայն թե հայր լուծի տակ չի լա. Ոչ չոր, ոչ կակող հացդ մենք կուզենք, Միայն տո՛ւր ամեն հայի ձեռքը զենք. Չենք խնդրիլ թողնել մեր անձանց պարտքը, Թեք վերցո՛ւր թուրքի խայտառակ հարկը. Գլորե՛ մեզ, Աստված, մարտի փորձության, Որ շուտ ազատվի ազգդ քո Հայկյան։

Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։

Ծանոթագրություններ

  1. 1 լա — Ըլլա բառի կրճատ ձևը (կազմողների ծանոթություն)։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Վանեցոց Հայր-մերը» բանաստեղծությունը (1876) Աստծո և ազատության մասին։

«Հայր մեր» աղոթքի վերաշարադրում հայի կարիքներով. արքայությունը երկրավոր է, հացի փոխարեն զենք է խնդրվում, պարտքերի թողության փոխարեն՝ թուրքի հարկի վերացում, և փորձությունից ազատելու փոխարեն՝ մարտի փորձության մեջ գլորել։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10