Վանեցի կտրիճ
1876
Հազիվ լըրացավ քըսան մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս,
Թըշերես կարմիր վարդեր կըկաթի,
Ջիլերս ամուր՝ ասես երկաթի։
Տվեք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կըծամեմ,
Մեջս այդքան ուժ, ասեք, ի՞նչ անեմ…
Իմ պես բյուրերով լի է Հայաստան,
— Նըրա սուրբ հողին ըլեմ ես ղուրբան —
Մարմինը ուժեղ, առույգ է Հային,
Այլ, ափսո՜ս, թմբրած է նորա հոգին։
Թե մի օր զարթի նորա վեհ հոգին,
Նա պարզ կըցուցնե օսմանլի ազգին,—
Ո՛վ էր երկուսեն ստրուկ և կամ տեր…
Ա՜խ, ե՞րբ պիտ թնդաք, խեղճ հայի սրտեր։
Հազիւ լըրացաւ քսանմէկ տարիս,
Աղուամազ բըսաւ երես ու ծնօտիս,
Թըշերէս կարմիր վարդեր կը կաթի,
Ջիղերս ամուր՝ ասես երկաթի։
Տուէք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինէն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,
Մէջըս այդքան ուժ, ասէք, ի՞նչ անեմ…
Իմ պէս բիւրերով լի է Հայաստան,
— Նրա սուրբ հողին ըլեմ ես ղուրբան —
Մարմինը ուժեղ, առոյգ է հային,
Այլ, ափսո՜ս, թըմրած է նորա հոգին։
Թէ մի օր զարթնի նորա վեհ հոգին,
Նա պարզ կը ցուցնէ օսմանլի ագին,—
Ո՛վ էր երկուսէն ստրուկ եւ կամ տէր…
Ա՜խ, ե՞րբ պիտ թընդաք, խեղճ հայի սըրտեր։
Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։