Անցնել բովանդակությանը

Թիֆլիզի քեֆ

1852

Թե սիրում իս թամաշա, Պըտիս տեհնի քաղքումը՝ Ի՛նչ ին անում համաշա Մարդիկ իրանց բաղչումը։ Ծալապատիկ ծառի տակ Միր լոթիքն ին նըստոտել, Տըկճուրնիրն ու խելադեք, Իրանց բոլոր մոտ-արել։ Մին մինի կենաց ին խմում — Մեռելոց ու կենդանյաց, Մին մինի բողազն ին խրում Շամփուրներով խորոված։ Հազար-փեշեն լի գինով Կըլկըլացնում, խըմում ին, Տիկը բռնած պինդ ձեռով, Իսկի ասիս՝ թողնո՞ւմ ին։ Քաչալ գըլուխ զուռնաչին, Հառալո է որ փըչում, Տիմպլիպիտոն լըսողին Ղուղն ու ականջն է տանում։ Միր պատվելի քաղքըցուն, Աչքը ճակտին է թըռել, Դամաղին կըպել լիզուն — Է՛լ չի ուզում նա լըռել։ Քաղքըցու գոզալ քալին Մարդիցը հետ չի մընում, Ձեռին առած մինծ կովզին, Զոռ է տալի կախեթուն։ Դըրմբացնում է դահիրան Իրա փափուկ մատնիրով, Պար է գալի լեզգինկան Աղունակի վուտնիրով։ Էստի՝ Կիկոն «Զուլոյին» Քընաթաթախ զըռում է, Էնտի՝ Վանոն ձալոյին «Էրթի քալին» մըռում է։ Էս ին անում համաշա Մարդիկ իրանց բաղչումը. Թե սիրում իս թամաշա՝ Պըտիս իլի քաղքումը։

Գրված է Թիֆլիսի բարբառով. բառաձևերը («իս», «ին», «միր», «վուր») դիտավորյալ են։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Թիֆլիզի քեֆ» բանաստեղծությունը (1852) հումորի և Թիֆլիսի մասին։

Թիֆլիսի բարբառով գրված քեֆի պատկեր՝ ծառի տակ ծալապատիկ նստած լոթիներ, տիկով գինի, քաչալ զուռնաչի, դահիրայի վրա պար բռնող քաղաքացու կին։ Դորպատի ուսանողի տարիներին գրված այս երգում բարբառն ինքն է կատակը, և Պատկանյանը դրանով է սկսում իր հետագա երգիծանքը։

Ստեղծագործությունը պարունակում է 40 տող՝ բաժանված 10 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1852 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 40