Անցնել բովանդակությանը

Մեսրովբ, Վարդան, Ղևոնդ

1885

Մի՛ տըրտմիլ դու, Հայ, երբ մեգ ու խավար Երբեմըն պատեն երկինքըդ պայծառ. Դու ունիս Մեսրովբ, նորա սուրբ գիրը Միշտ կլուսավորե Հայոց երկիրը։ Մի՛ վըհատիլ, Հայ, երբոր քու որդին Երբեմըն դառնա զոհ անգութ Քըրդին. Քու Քաջ-Վարդանի զենքի հիշատակ Միշտ կըպատրաստե ազգիս շահատակ։ Մի՛ սարսիլ, երբ պիղծ կրակի քըրմերը Երբեմըն քանդեն քու սուրբ ժամերը,— Ղևոնդեն մնացած մեզ այն սուրբ բիրը Միշտ կըհալածե քրմաց ջոլիրը։ Մի՛ վախնալ… բայց և անհոգ մի՛ մընալ, Սիրե՛, շատ սիրե՛ սովրիլ ու կարդալ, Կարդա՛, միշտ կարդա, Հայոց պատմություն — Անտեր Հայ ազգիս վավեր փըրկություն։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Մեսրովբ, Վարդան, Ղևոնդ» բանաստեղծությունը (1885) հայոց պատմության և հայրենասիրականի մասին։

Երեք սփոփանք երեք վտանգի դեմ. խավարի դեմ՝ Մեսրոպի գիրը, քրդի դեմ՝ Վարդանի զենքի հիշատակը, կրակապաշտ քրմերի դեմ՝ Ղևոնդի բիրը։ Վերջին տունը խրատ է՝ մի՛ վախենա, բայց և անհոգ մի՛ մնա, կարդա՛ հայոց պատմություն։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1885 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16