Անցնել բովանդակությանը

Հանկարծախոս

1892

Մայրաքաղաք մեծ Անի, Որ հազար մեկ ժամ ունի, Ինչու լըռիկ կեցել է, Ասես քունը կը տանի։ Չէ՛, մեծ Անին քընած չէ, Պապանձած չէ սուրբ Անին Մերն է մեղքը, որ ականջ Նորա չենք դընիլ ձայնին։ Կուզեք Անու չի լալուն, Անցած փառքին ետ գալուն, Նորոգեցեք սուրբ տաճարն, Որ լըսեք հին ալելուն։

***

Մեր էրեկվա խաբեբան, Կոչվեցավ աստվածաբան, Ու երբ էկավ Նախջվան, Իսկույն դարձավ դավաճան,— Խաբեությամբ ներս մըտավ, Ծակ ու ծուկեր հոտ արավ, Նա որ անգամ արժանի Չէր պաշտոնի ժամկոչի, Այժըմ եղել է տեսուչ Արվեստական դպրոցի։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հանկարծախոս» բանաստեղծությունը (1892) երգիծանքի և Անիի մասին։

Երկու հանպատրաստից բանաստեղծություն. առաջինում մեծ Անին լռիկ կեցած է, բայց քնած չէ՝ մենք ենք ականջ չդնում, և տաճարը նորոգելով հին ալելուն կլսվի. երկրորդում երեկվա խաբեբան աստվածաբան, ապա դավաճան դարձած, արհեստական դպրոցի տեսուչ է դառնում։

Ստեղծագործությունը պարունակում է 22 տող՝ 4-4-4-10 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 23