Անցնել բովանդակությանը

Բաց նամակ

1892

Անգրագետ, սընանկ, խենդ վաճառական, Արատված այրի, կըռվասեր, քըսու, Թերուս արտաքսված, սուտ ուսումնական, Բանսարկու, մատնիչ, տըգետ տիրացու Հայի վիճակին իբր կարեկիցք, Դառնալով թըշվառ թերթիդ թըղթակիցք, Ո՜վ դու մրտռիչ, մեր անբախտ ազգին, Սոքա՞ պիտ հասցնեն սուրբ նըպատակին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Բաց նամակ» բանաստեղծությունը (1892) երգիծանքի և մամուլի մասին։

Ութ տողում թերթի թղթակիցների ցուցակ՝ անգրագետ սնանկ վաճառական, կռվասեր այրի, արտաքսված թերուս, բանսարկու տիրացու, և հարց խմբագրին՝ սրա՞նք պիտի ազգին սուրբ նպատակին հասցնեն։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8