Անցնել բովանդակությանը

Ձայն բարբառոյ յանապատի

1876

Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք, Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք. Օրե օր թուրքը կելլե մեր տեղեն, Տեղս մարդ չի մնաց զատ ծըծի տըղեն. «Հայը զենք չունի», կասե օսմանլին, Անտեր թողել է նա մեր հայրենին… — Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք, Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք։ Մի՞թե ազգային պարծանքը չարժեր — Ամեն Հայ մեկ մեկ օսկի ընծայեր, Երկուսը՝ մեկ թուր, երեքը՝ հրացան — Որ մոլի տաճկին անեինք ցիր ցան… Լոկ այն, որ կու տաք խումի ու թըղթի, Հա՛յք, ձեզ կհասցներ ազգային բաղդի։ — Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք, Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք։ Ո՞ր կաթողիկոս գրեց մեկ կոնդակ, Ո՞ր եպիսկոպոս ցրվեց հրավիրակ, Ո՞ր գիտնականը ձայնը բարձրացուց, Ո՞ր զորականը թուր ու զենք վերցուց. Ո՜վ հայ ազգասեր՝ ո՞ւր ես, ո՞ր ծակն ես, Ազգային զգացմունք, մի՞թե դեռ խակ ես։ — Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք, Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք։ Ա՜խ, անդարձ կանցնի լավ ժամանակը, Անփոփոխ կըմնա մեր դառ վիճակը. Սլավոնի ձեռքեն թափթըփած շըղթան Քեզ պինդ կըկապե, խեղճի՜կ Հայաստան… Բայց լա՛վ հիշեցեք, սառնասիրտ Հայեր, Որ փրկությունը ձեզնե շատ մոտ էր… — Եվ ես մի՛շտ կասեմ. «Մենք կհաղթեինք, Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք»։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ձայն բարբառոյ յանապատի» բանաստեղծությունը (1876) հայրենասիրականի և ազատության մասին։

«Մենք կհաղթեինք, թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք» կրկներգով բանաստեղծություն. ամեն հայի մեկ ոսկին, երկուսի մեկ թուրը հերիք էր, բայց ոչ մի կաթողիկոս կոնդակ չգրեց, ոչ մի զորական զենք չվերցրեց։ Անապատում գոչող ձայնի ավետարանական պատկերն է վերնագրում։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 4 ութատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32