Անցնել բովանդակությանը

Աղեն տա՞նն է

1855

— Զարմանք բան է, հենց գիտենաս, Աղեք տանը չին նըստում. Իսկի չիլավ, վուր մի գըթնիմ Աղալոյին իր տընում. — Մի՛ արմընա, պարուն Սարգիս, Էս աշխարհքի ադաթին, Իշխանք, գանա, դուն խաբար չի՞ս, Վուր քասիբին կու ատին։ Ա՛ռ օրինակ, թե մեծավուր, Ապալետնիրը ուսին, Գա դըրան մոտ, հարցնե աղին. «Տա՞նն է».— «տանն է»,— կոսին։ Նըրա էդնից մի փեշաքար Էլի էն նոքրին հարցնե. «Տա՞նն է աղեն». կընծին տալով Խեղճին իսկույն դուս կոնե։ Թե աղի մոտ լավ շուրերով Կուգաս՝ տանը կուգըթնիս. Վա՜յ թե չուխեդ հընացած է, Լավն էն է՝ տուն չի մըտնիս։ Թե սալոպով աղջիկ-պարոն Կուգա՝ թող ներս հրամայե, Թե ղաթիպով պառավ Զալոն Հարցնե, կոսին — «տանը չէ»։ Թե վուր ձեռիդ քիսա բըռնած, Պարոնին փուղ բերիլ իս, Փառք ու պատվով ներս մըտնում իս Գլխի վըրա տիղ ունիս։ Թե դուքանդար իս, հիսաբով Փուղի էդնից իս էկի, «Տա՞նն է աղեն». կոսին — «հալա Ժամիցը տուն չի էկի»։ Էս է հիմիկվա ադաթը. Կ՚ուզիս ջիգրից տըռաքի՛, Թե քասիբ իս՝ ջուրը նընկի, Թե խոջա իս՝ տո՛ւն մըտի։

Գրված է Թիֆլիսի բարբառով։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Աղեն տա՞նն է» բանաստեղծությունը (1855) հումորի և բարբառի մասին։

Թիֆլիսի բարբառով երգիծանք. աղան «տանն է» մեծավորի, էպոլետավորի ու փող բերողի համար, բայց հնացած չուխայով աղքատի, պառավ Զալոյի կամ պարտքն ուզող դուքանդարի համար «ժամիցը տուն չի էկի»։ Ուղեցույցն էլ վերջում է՝ աղքատ ես՝ ջուրն ընկիր, խոջա ես՝ ներս մտիր։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող՝ բաժանված 9 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1855 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36