Անցնել բովանդակությանը

Եղելություն, որ լավ կլինի, եթե այլևս չլինի

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1964

Ես քնիս մեջ տխուր էի, Այնքա՛ն տխուր, Այնպե՛ս տխուր, Որ արթնացա վեր ցատկելով Ու… լաց լինել սկսեցի, Հավատացե՛ք, սկսեցի՜… Դարի չափ ձիգ ժամ է անցել։ Ես այլևս, վաղո՜ւց արդեն, լաց չեմ լինում, Բայց դեռ տխուր, դեռ տխուր եմ, Այնպե՛ս տխուր, Այնքա՛ն տխուր, Որ ավելի լավ կլիներ, Եթե նորից ես լաց լինել կարենայի։

Դիլիջան, 19.III.1964թ.

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1964 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 13