«Սա տուն չի շինել»
«Ութնյակներ» ժողովածու
Սա տուն չի շինել՝
Գիտի, թե սյունը տան մեջ է բուսել։
Նա, որ չի վազել՝
Անցնե՜լ է ուզում, ոչ միայն հասնել։
— Խոսելը հեշտ է, հոսե՜լն է դժվար-
Հո՛ւն է հարկավոր,
Սյունը չի բուսնի,
Ինչքան էլ գոռաս.
«Տո՜ւն է հարկավոր»։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ