«Սա, թե տեղն եկավ»
«Ութնյակներ» ժողովածու
Սա, թե տեղն եկավ՝
Աջով գրածը ձախով կջնջի,
Սա, թե նեղն ընկավ՝
Մոր սիրողին էլ «հայրիկ» կկանչի,
Սա, թե բեղը կա՝
Միրուք կսարքի մազից էլ ձկան…
Ճիշտ է, դեղը կա,
Սակայն այս ցեղը բուժելու բան չի։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ