Անցնել բովանդակությանը

Նախերգանքի փոխարեն

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Դու մի՛շտ ինձ համար եղել ես կյանքում, Մի՜շտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով- Այսօր աղմըկոտ այս մեծ քաղաքում, Երեկ՝ հեռավոր ինչ-որ գյուղակում՝ Աչքերիդ պես բիլ երկնքի ներքո։ Ես հենց քեզ հետ եմ խաղացել «տուն-տուն» Ու դղյակ շինել կավից ու քարից։ Քեզնով է լցված մի մե՜ծ մանկություն, Երազներով լի մի պատանությո՛ւն Եվ ջահելությո՛ւն մի փոթորկալից։ Տասնյա՜կ անուն ես ունեցել կյանքում, Տասնյա՜կ ձևերով կանգնել ես իմ դեմ Եվ միշտ ներշնչել այն սերը մաքուր, Որ և իր տասնյակ էսքիզներն արդեն Քո պատկերով է այսօր ավարտել։

Նավչալու · VII.1953թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 15