Անցնել բովանդակությանը

Խեղկատակը

«Դիմակներ» ժողովածու · 1962

-Որտե՞ղ են ապրում քամիները։ -Պալատների մեջ։ Եվ, անշո՛ւշտ, մեր իսկ ռունգներում։ -Որտե՞ղ է մեռնում լռությունը։ -Քարոզների մեջ։ Եվ բռնադատված մեր իսկ ունկերում։ -Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք։ -Մեր հին թշնամու եղունգների տակ, Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում։ -Որտե՞ղ են մեռնում բոլոր կուռքերը։ -Ծափ ու ծնծղայի ծանրության ներքո, Նաև խունկերում։ -Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ։ -Ո՛չ գանգում, Այլ մեր վերքերո՜ւմ։ -Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը։ -Մե՛ր, Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում…

Երևան, 25.X.1962թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1962 թ.
Ժողովածու Դիմակներ
Տողերի թիվ 18