Անցնել բովանդակությանը

«Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց…»

(XXXVII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց. -Արփին ծագեց Արևելքից և ինքնագոհ Արևմուտքում կորավ, իջավ երբ երեկոն,- Ու ծիծաղեց նա — ընթերցողն իմ սրտաբաց։ Այնժամ նրան հարցըրեցի դիմաթաքուն. -Ի՞նչն է, ընկե՛ր, այդպես ծիծաղ քեզ պատճառում… -Տե՛ս, պոետն այդ,- պատասխանեց,- ի՞նչ է ճառում, Դա իր հաշվով ֆոկո՞ւս է մի, թե՞ հսկա գյուտ… Ավելի քան պարզ է, եթե հռչակավոր Մի աստղաբաշխ այսօր հպարտ ազդարարի, Թե երկիրը պտտվում է շուրջն արևի։ -Այո, փոքրիկ — նա մեծ էր, տարիքավոր - Պարզ է այնքան,- ասացի ես գոհ ու հպարտ,- Այդ պտույտի նման, սակայն նույնքան և բարդ…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14