Անցնել բովանդակությանը

«Արևմուտքը ահա…»

(XXXVIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

«Արևմուտքը ահա» Ռ. ՌՈԼԱՆ

Արևմուտքը ահա… Ուր մարում է լույսը, Ուր մարում է հավետ արեգակը լուսե, Ուր խավարը մթին իր շղարշն է հյուսել, Ուր մեռնում է կյանքի վերջին, վերջին Հույսը։ Արևմուտքը ահա դեղին փայլ է հագել, Որպես մահվան պատան փայլն է հագել ոսկու, Երբ բորբ Արևելքում նոր արև է ծագել, Երբ բորբ Արևելքը, որպես ահեղ սոսկում Պարզել է դեպի վեր սեղմած բռունցքը իր, Ահեղ բռունցքը իր՝ աշխարհներ կործանող, Իր անամպ երկնքում աստղերի բույլ ցանող… Մեռնում է մեռնողը և՛ ոխով, և՛ ցավով, Սաստում է ծնվողի բռունցքը հաղթական, Որ սոսկումով մեռնի մեռնող ուժի արքան…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Արևմուտքը ահա…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) արևմուտքի և անկումի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14