Անցնել բովանդակությանը

Հին եղանակ

«Անտիպներ» ժողովածու

Գնդակներն են պաղ, աղջիկները՝ տաք։ — Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ… Բանտերը՝ խավար, ծոցը՝ սպիտակ։ — Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ… Հանցանք չեն հարցնի, հերիք է պիտակ։ — Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ… Ապրելն է դժվար, մեռնելը՝ կատակ։ — Մեկ չէ ուր սատկել, որ երկնքի տակ…

1960-ական թթ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Հին եղանակ» բանաստեղծությունը («Անտիպներ» ժողովածուից) մահվան և ազատության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 4 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 8