«Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին»
«Ութնյակներ» ժողովածու
Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին
Զարկել տագնապի սուր ահազանգը։
Չէ՞ որ երբ չկա դեռ ժողովածուն,
Չես կարող կազմել դու նրա ցանկը։
Հանկարծակի է պայթում վտանգը,
Բայց նա ուռչում է դանդա՛ղ, աննկա՛տ,
Դանդա՜ղ, աննկա՜տ՝ մետաղից ծնվում
Ու նույն մետաղն է կրծոտում ժանգը։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Թեմաներ