Անցնել բովանդակությանը

Հարազատներ

«Անմահները հրամայում են» ժողովածու · 1947

Հարազատնե՛ր, Ես չմեռա, ես մնացի նորից կենդան, Ես ապրեցի ձեզնից հետո… Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ, Հարազատնե՛ր։ Ես տեսա այն, ինչ դուք տեսաք- Դեմքը մահի, Բայց ընկնելով անժամանակ, Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես - Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս, Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ։ …Հարազատնե՛ր, Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ, Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր… Հարազատնե՛ր, Կրկին ստեպն է կանաչել, Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով։ Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին, Շրջելով նույն ստեպներով, Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին, Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր, Ու ինձ նման՝ Չի իմանում ժպտա՞, թե՞ լա… Եվ շշնջում է միայն. Հարազատնե՜ր…

Երևան, 30.V.1947թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1947 թ.
Ժողովածու Անմահները հրամայում են
Տողերի թիվ 25