Անցնել բովանդակությանը

Ծառերն են բացվել, բողբոջել նորից

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Ծառերն են բացվել, բողբոջել նորից, Մայիսն է կրկին իջել ձեր այգում. Բուրմունք է ելնում տամուկ հողերից, Ծանոթ խայտանքով սիրտս վարակում։ Գանգուր բաղեղն է աճել վերստին, Փարվել չափարին ծաղկած ձեր այգու, Կարոտդ է այդպես փարվել իմ սրտին, Գաղտնիքդ սակայն… լեզուս է փակում։ Գարո՜ւն։ Աշխարհում նորից հիմա նա Ինչ ունի՝ փռե՜լ, բացել է ինքը։ Ինչ լա՜վ է գարնան գաղտնիքն իմանալ, Երբ թաքուն է մեր… սիրո գաղտնիքը։

Երևան Նավչալու · 22.V.1946թ. 21.VII.1953թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 12