Անցնել բովանդակությանը

Անտարբերության թշնամի

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Ինչ որ անում եմ՝           Կրքով եմ անում,           Անում եմ թափով,           Եռանդով ամբողջ՝           Վատնելով ավյուն,           Ծախսելով արյուն,— Անտարբերության թշնամին եմ ես, Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը։ Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ, Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից Աշխատում են լոկ սևն ու ճերմակը, Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն, Ջերմաստիճանըս — անզոր զայրույթից - Հասնում է նույնիսկ քառասունմեկի, Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ, Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության, Անտարբերության ոսո՛խըս մոլի,           երևակայե՜ք, Գերադասում եմ… մնալ ձեռնըպահ։ Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ, Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից…

[1959թ.]

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 23