Ա՜խ, հավատայիր գոնե աստծուն
«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1956
Մեկ «հա» — ես ասում, մեկ ասում ես «չէ» —
Ու չեմ հասկանում՝ ո՞ր խոսքիդ կառչեմ,
Ու չեմ հասկանում՝ գլուխըս առած
Ո՞ր սև-անտակը գնամ ու կորչեմ։
Ա՜խ, հավատայի՛ր գոնե աստըծուն,
Որ վրադ ազդեր առածը ծանոթ.
—Աստված «հա»-ն օրհնել,
Օրհնել է և «չէ»-ն,
Բայց անիծել է մեկտեղ «հա ու չէ»-ն…
[1956թ.]
Թեմաներ