Դպրոց եմ գնում
Վեց տարեկան եմ,
Դպրոց եմ գնում,
Դասի ժամանակ
Խելոք եմ մնում։
Դպրոցում ես նոր
Ընկերներ ունեմ՝
Արամը, Կարոն,
Հասմիկն ու Նունեն։
Իսկ երբ դպրոցից
Ես գալիս եմ տուն,
Մաքուր լվացվում
Ճաշի եմ նստում։
Հետո մայրիկիս
Խնդրում եմ թույլ տա,
Որ տիկնիկիս հետ
Մի քիչ խաղամ։
Ապա տիկնիկիս
Խրատ եմ տալիս,
Որ խելոք մնա
Ինձ չխանգարի
Դաս պատրաստելիս։