Անցնել բովանդակությանը

Օր. Պ. Պ.-ին

1909

Քույրիկ, այդքան որ սիրում ես Հայի հնչյուն, հայի տաղ, Որ սրտալի մեծարում ես Ազգիդ երգչին դեռ մատաղ, Ներշնչում ես նորա հոգուն Հզոր թռիչք և եռանդ, Եվ հիշում է նա յուր մտքում Յուր պաշտոնը երկնավանդ, Այս հարազատ ներշնչանքի Փոխարենը ընդունիր Նորա սիրո և տանջանքի Անվարժ տողերն ինքնագիր։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12