Անցնել բովանդակությանը

«Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ…»

Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ, Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ։ Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ, Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ։ Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ, Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ։ Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ, Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ. Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ, Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ։ Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ, Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ։ Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ, Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ։

Ստեղծագործության մասին

Ֆրիկի «Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ…» բանաստեղծությունը հոգևորի և աղոթքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 14