Անցնել բովանդակությանը

Հունձք կը ժողվեմ…

«Հացին երգը» ժողովածու

Հունձք կը ժողվեմ մանգաղով, — Լուսնակը յարս է— Ակոս ակոս ման գալով, — Սիրածս հարս է։ Գլխեբաց եմ ու բոբիկ, — Անո՜ւշ են հովեր— Արտերուն մեջ թափառիկ, — Մազե՜րն են ծովեր։ Ցորեն, կակաչ, կարոտով, — Կաքավը կու լա— Կապեցի մե՛կ նարոտով, — Ձեռքերն են հինա։ Հասկերուն մեջ, վերևեն, — Ասուպը անցավ— Աստղեր մյուռոն կը ծորեն, — Դեմքը լուսացավ։ Քանի՜ խուրձեր շաղերով, — Վարդենին թաց է— Ես կապեցի խաղերով, — Ծոցիկը բաց է։ Արտըս խոզանով մընաց, — Կ՚երթա՜ լուսնակը— Դեզերով լեռ եմ շինած, — Սի՜րտս է կըրակը։ Մանգաղըս քարին եկավ, — Յարըս յա՜ր ունի— Քարեն լորիկը թըռավ, — Լե՜րդըս կ՚արյունի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 28