Քո աչքերի մեջ
1969
Քո աչքերի մեջ
Կարդում էի
Սեր,
Բայց թարթիչներդ ջնջում էին այն։
Քո կոպերի տակ
Կարդում էի
Սեր,
Բայց արցունքներդ ջնջում էին այն։
Քո սրտի վրա
Կարդում էի
Սեր,
Մոռացումներդ ջնջում էին այն։
Ամեն առավոտ հավատում էի…
Հավատիս վրա
Կարդում էի
Սեր,
Սպասում էի, սպասում էի,
Երեկոները ջնջում էին այն…
«Գարուն» ամսագիր, 1969, № 1, էջ 17
Թեմաներ