Անցնել բովանդակությանը

Շաշխըն հեղինակին

1885

Շատ ճըգնեցար, նըպատակիդ դու հասար, Որ իսկապես մունջ ես դու ու խելագար. Այժմ ինչո՞ւ նորինորո կըճըգնիս, Իբր՝ ճարտար լեզու ու խելք դու ունիս։ Ձեռքիդ մեջը դու գիտես թե գրի՞չ է, Աչքըդ սրբե՛, լավ նայե՛ այդ բրիչ է. Այդ բըրիչով, խեղճ մարդ, դու փոս կըփորիս, Որ նորա մեջ ինքդ քեզի գըլորիս։ Կոյանոցի մեջ ձգելու նյութերը, Ընդունում են մեր լրագրի թերթերը, Այն պատճառով հայ ընթերցողք քիչացան, Որ քեզ նըման թուղթ մրողներ շատացան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Շաշխըն հեղինակին» բանաստեղծությունը (1885) երգիծանքի և մամուլի մասին։

Էպիգրամ անտաղանդ գրողի հասցեին. ձեռքիդ գրիչ չէ, բրիչ է, որով ինքդ քեզ համար փոս ես փորում, և հայ ընթերցողները քչացան, որովհետև քեզ նման թուղթ մրոտողները շատացան։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1885 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12