Անցնել բովանդակությանը

Մենամարտություն

1887

Մըրոտած ասպետ՝ քամակումը զեթ (z) Ու ձեռին բըռնած անճոռնի կազեթ, Մի աղբակույտի գագաթին կանգնած, Ուրիշ ասպետի կանչելով ասաց. «Լըսել եմ՝ ունիս դու հատու մի սուր Ույժ էլ ունի՞ս դու, ապա մեկ ցույց տո՛ւր»։ — Մյուս ասպետը նորան մոտեցավ, Թըքեց երեսին, թողեց հեռացավ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Մենամարտություն» բանաստեղծությունը (1887) երգիծանքի և մամուլի մասին։

Էպիգրամ. աղբակույտի գագաթին կանգնած մրոտած ասպետը թերթը ձեռքին ուրիշ ասպետի է մենամարտի կանչում, և մյուսը մոտենում է, երեսին թքում ու հեռանում։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8