Անցնել բովանդակությանը

Գրչակներին

1887

Գրչակներ, հե՞ր եք այդպես այլայլած, Հե՞ր եք ծունկ կոծում, հե՞ր եք սուգ մըտած, Հե՞ր հուսահատված՝ մազերդ եք փետում, Մե՛կ գիժ-գիժ ուրախ, մե՛կ խիստ եք տըրտում. Մե՛րթ ինչպես լալկան կին՝ հառաչում եք, Մե՛րթ խոցված ցուլի պես բառաչում եք, Աչքերեդ իսպառ փախել է քունը, Ու կորցրել եք ձեր անդորրությունը, Պատճառը ի՞նչ է ձեր այդ վըրդովմանց… Ճանաչեցի քեզ «հայկական նախանձ»։

***

Լըրագրիդ անուն տո՛ւր «դար», «ժամ» կամ «օր», Ածական էլ դիր վրան՝ հին կամ նոր, Գըրե՛ դու թեկուզ կըրքով կամ հանդարտ,— Հայի համար նա կլինի միշտ նոր դարդ։

***

Պատանի գոլով՝ էիր սուտ իշխան, Չափահաս՝ եղար սուտ լըրագրապետ. Բայց երբ սպիտակի մորուսըդ երկայն, Անշուշտ կըլինիս դու սուտ վարդապետ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Գրչակներին» բանաստեղծությունը (1887) երգիծանքի և մամուլի մասին։

Երեք էպիգրամ գրչակների հասցեին. նրանց այլայլության պատճառը հայկական նախանձն է, լրագրին ինչ անուն էլ տաս՝ հայի համար նոր դարդ է, և սուտ իշխանից սուտ լրագրապետ դարձածը ծերանալով սուտ վարդապետ կդառնա։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 2 մասի։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20