Անցնել բովանդակությանը

Հայաստան

Հայաստանը Իմ անունն է, Ազգանունն է, Ինձ ուժ տվող զորությունն է, Իմ հինը և նորությունն է, Իմ լեզուն է, այբուբենը, Ուրիշ խոսքով՝ այն ամենը, Որ կոչվում է հայրենի տուն… Եվ այն տունն է, Որ շինել է պապիս պապը Անդուլ ջանքով Ու տանջանքով. Քար է դրել քարի վրա, Դար է դրել դարի վրա Եվ քրտինքը թուխ ճակատին՝ Ձուլել է նա պատը պատին։ Էլ ոչ մի հուր, Էլ ոչ մի սուր Չի մտնելու իմ նոր տունը, Չի ջնջելու իմ անունը, Ազգանունը, Իմ լեզուն ու այբուբենը, Ուրիշ խոսքով՝ այն ամենը, Ինչը ամուր սյունն է իմ տան Եվ միասին կոչվում է հայ Ու Հայաստան։ Եվ ես հիմա իմ տան պատին Նոր-նոր քարեր պիտի դնեմ, Նոր-նոր դարեր պիտի դնեմ, Որ գնալով հզորանա, Ծլարձակի ու նորանա, Որ միշտ պահի իմ անունը, Ազգանունը, Իմ մայր լեզուն, այբուբենը, Ուրիշ խոսքով՝ այն ամենը, Ինչը կյանքն ու խորհուրդն է տան Եվ միասին կոչվում է հայ Ու Հայաստան։

Ստեղծագործության մասին

Պատվական Խաչատրյանի «Հայաստան» բանաստեղծությունը Հայաստանի և հայրենիքի մասին։

Խաչատրյանի հայտնի հայրենասիրական բանաստեղծություններից է՝ կառուցված կրկնվող բանաձևի վրա՝ Հայաստանը «իմ անունն է, ազգանունն է», լեզուն ու այբուբենը։ Հայրենիքը ներկայանում է որպես տուն, որ պապի պապը շինել է «քար քարի վրա, դար դարի վրա» դնելով, և որի մեջ այլևս ոչ մի հուր ու սուր չի մտնելու։ Վերջին տունը խոստում է՝ ինքն էլ պիտի նոր քարեր ու նոր դարեր դնի այդ պատին, որ տունը հզորանա ու նորանա։

Ստեղծագործությունը պարունակում է 38 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 38