«Զարմանքդ զո՜ւր է»
«Ութնյակներ» ժողովածու
Զարմանքդ զո՜ւր է։
Չէ՞ որ հին խոսք է.
Հացը մի թուր է,
Որ տափակ կողմով նույնպես կտրում է։
Եվ կամ, որ նույնն է.
Շունը որ շուն է՝
Ուտելիս նա՛ էլ
Ձայնը կտրում է։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
«Ութնյակներ» ժողովածու
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Ստեղծագործության մասին