«Բա՜խտ է հարկավոր, ամեն տգետից»
«Ութնյակներ» ժողովածու
Բա՜խտ է հարկավոր, ամեն տգետից
Ախար կադրերի բաժվար դուրս չի գա։
Զգո՜ւյշ քսմըսվիր — շողոքորթվելը
Բոլոր պետերին, դժվա՜ր, դուր չի գա։
Ես հասկանում եմ քո շվարմունքը.
Ոսկե միջի՛նն էլ քեզ ձեռք չի տալիս-
Ոսկե միջինը մի սերմ է հաճախ,
Որ կանաչում է, բայց… բե՜րք չի տալիս։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ