Անցնել բովանդակությանը

Քաղցը՝ քաղցկեղ

«Աստծո քարտուղարը» ժողովածու · 1965

Նորի՛ց՝ բառի սո՜վ, Խոսքի խեղճություն։ Ուզում ես խոսել, Իսկ բառե՞ր... չկա՜ն։ Եվ ինքդ՝ տնկված ոտնաթաթերիդ, Մի տարօրինակ լրտեսի նման, Ականջդ ես հպում սրտիդ պատերին, Ու... հազա՜ր ու մի անկե՛րպ, աննմա՛ն, Տարտա՛մ ձայներից գլուխդ է պտտում։ Այսպես՝ անտառում ծառե՞րն են փտում, Թե՞ քարտեզներում գետերն են ստում՝ Խաղալով խշշոց, կարկաչ ու սահանք։ Այսպես՝ մի անքուն գիշերապահակ Ձայներն է լսում քնած քաղաքի, Որ շուտով պիտի դառնան ահագին, Հորդե՜ն-վարարե՜ն անկարգ ու հախուռն՝ Նման... հանճարեղ սևագըրության։ Իսկ հիմա... քնած քաղաքն է տխուր, Քարտեզի վրա գետերն են տխուր, Աճող ու փտող ծառերն են տխուր, Եվ նման է դա ա՛յն գեշ դըրության, Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ, Ու բառի սովը՝ ցավագարություն։ Ո՞ւր ես, հանճարե՛ղ սևագըրություն...

Երևան · 13.I.1962թ. 25.X.1962թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Աստծո քարտուղարը
Տողերի թիվ 24