Անցնել բովանդակությանը

Մեր թոնիրն այսօր բորբոքուն է

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Մեր թոնիրն այսօր բորբոքուն է. -Եկ մեր տո՛ւն, եկ խաղա՛նք միասին։ Երազկոտ ու տաք է մեր տունը. -Եկ խոսե՛նք մեր գալիք տան մասին։ Կրակը բորբոքվում է ներսում, Եվ ծուխ է դուրս փչում երդիկը. -Առանց քեզ, ա՜խ, իմ սիրտն է մրսում, Առանց ինձ չի՞ տխրում սրտիկըդ։ Մայրըս, տե՛ս, խմոր է նա հունցում. -Կսիրի, թե լինես իր հարսը։ Այդ մասին դու ի՞նչ ես մտածում. -Թե մերժես՝ կատի՛ քեզ, այդ պարզ է։ Խմորը հորդում է տաշտից դուրս. -Կարոտս հասել է կատարին։ Ծուխը, որ ելնում է երդից դուրս, Այդ քեզ է նա կանչում.- Մո՛տ արի։ Սակայն դու իմ կանչը չես լսում. -Չե՞ս լսում, թե՞ քնքուշ ստում ես… Ա՜խ, ինչո՞ւ մեծացար այդպես շուտ, Որ այդպես ո՜ւշ-ո՜ւշ գաս մեր տունը…

Երևան · 10.V.1946թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 20